Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»։
«Կա փաստ, որ Հայաստանում գործում է մաֆիոզ համակարգ, եւ այդ մաֆիոզ համակարգը Հայաստանը ներքաշել է մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք կրում ենք աներեւակայելի պրոբլեմներ»,- հավելեց նա:
Միքայել Մինասյանը հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա:
«Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, եւ ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա:
Կարդացեք նաև՝ Պոպուլիզմ ու թալան. Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել
Товары народного потребления-Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել