▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի քանի տասնյակ ծնողների դեմ կանգնած են հարյուրավոր ոստիկաններ». ի՞նչ է կատարվում ՔԿ-ի դիմաց

Թարմացված։ Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի դիմաց սուլոցներով, շշեր նետելով ու վանկարկումներով ճանապարհեցին զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց միացած քաղաքացիները: «Թուրքի ճուտ», «դավաճան», գոռում էին ծնողները Քյարամյանի հասցեին, ով իր շարասյունով ճողոպրեց հարյուրավոր ոստիկաններից կազմված պատի արանքով:

Այստեղ են զոհված զինծառայողների այն ծնողներն, ում ապօրինաբար ու անհարգալից կերպով քաշքշելով բերման էին ենթարկել իրավապահներն անցած սեպտեմբերի 21-ին, դրանից հետո էլ նրանք ենթարկվում են իրավական քաշքշուկների, ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Հիմա 44-օրյայի ժամանակ զոհված ծնողները 24-ժամյա նստացույց են անում, կոչ եմ անում՝ գաք, տեսնեք՝ ինչ է այստեղ կատարվում: Մի քանի տասնյակ ծնողների դեմ կանգնած են հարյուրավոր ոստիկաններ»,- հավելեց նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին