«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՆԳ նախարարին. «Արդեն մի քանի տարի՝ այսպիսի իրավիճակ է ոստիկանության վայրագությունների հետ կապված. երբ մարդկանց ծեծում են տեսախցիկների առջև, հետո գալիս են, ոստիկաններին բերում, սուտ ցուցմունք են տալիս՝ իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, դե դատարանն էլ կալանք է տալիս: Հիմա նույնը իմ մասով, երբ տեսախցիկների առջև երևում է՝ ի՞նչ է կատարվում, ու էդ ամեն ինչը հետևանք չի ունենում: Ուզում եմ Ձեր խոսքը լսել սրա հետ կապված»: Վահե Ղազարյանն ասաց, որ «նման գրագետ ձևով ու համբերատար ոստիկանությունը երբևիցե չի ծառայել՝ ինչ հիմա է». «Ինչ վերաբերում է ձեր դեպքին, կա քրեական վարույթ, ծառայողական քննություն, որը կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը: Չենք թույլ տա, որ որևէ մեկը փորձի էս երկրում էն արարքը կատարել, որ եղել է նախկինում»: Քոչարյանն արձագանքեց. «Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, մարդիկ հոգնել են նախկին-ներկայից...»: |
«Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, ամոթ է․․․». Լևոն Քոչարյանը՝ ՆԳ նախարարին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet