Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի քսան տոկոսը ու հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։
Ի պատասխան Ասկերովի այս հայտարարության՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց.
«Պարոն Ասկերով, Դուք ստում եք: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունել։ Քսան տոկոսից բողոքելու փոխարեն գիտակցեք, որ դա նախ և առաջ արդյունք է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և գործողությունների։ Նույն բառապաշարն ու վարքագիծը Դուք և Ձեր ղեկավարությունն իրականացնում են այսօր։ Դա հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի ու նախ և առաջ Ձեզ համար։ Մի ստեք և սթափվեք»: