▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքական հետապնդումների շարքերն ընդլայնվում են

Երկուշաբթի օրը հրավիրվսծ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է դարի կարևորագույն հարցերից և Հայաստանի այս օրհասական օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ Հանձնաժողովի նախագահի լիսցորությունները դադարեցնելու հարցը:

Վայ քո արա...

Միանգամից ասեմ, որ այդ խայտառակ նախաձեռնությունը բացարձակապես հիմնազուրկ է ու անօրինակսն:

Մեռա քրքրելով ԱԺ կանոնակարգը, որևէ հիմք չգտա, քսնզի այդպիսին չկա Նաիրա Զոհրաբյանի պարագայում:

Դարձյալ քաղաքական հետապնդում՝ կարծիք արտահայտելու համար...

Նիկո՜լ, ճիշտ չես անում, սիրուն չի...

Արդեն պարզ ա, որ իրանց հետ իրավունքի լեզվով խոսելն անիմաստ է...

Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում, թե իրանց սաստավից ո՞վ, էդ ո՞ր քայլածը կարող է կատարել այդ գործն այն արդյունավետությամբ, որ կատարում է Նաիրա Զոհրաբյանը...:

Արա լրիվ կորցրել եք ամոթներդ...

Լրջացեք...

Համ էլ մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում (96 հոդվածը սպառնալիքի տակ է)...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին