▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի թողեք, որ դա անի հոմոֆոբիկ հասարակությունն ու հասցնի մահացու արդյունքների․ Լյուսի Քոչարյան

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևի բոլորդ տեսել/լսել եք այս դեպքի մասին. ոնց են 2 սիրահարված տղաներ (16 ու 21) ինքնասպան եղել։ Էս էն ողբերգություններից ա, երբ հասկանում ես, թե իսկապես ինչ վտանգավոր հոմոֆոբիկ հասարակությունում ենք ապրում ու երեխա մեծացնում։

----------

Տարբեր ինֆոներ են պտտվում. 2-րդ ֆոտոյում տղայի մամայի քոմենթներն են, որոնք նագլյադնը ցույց են տալիս ծնողավարական վարքը, խնդրահարույց մոտեցումները։

3-րդ ֆոտոյում 16-ամյա գեյ տղայի մտերիմ ընկերուհու փոսթն ա, որով նա խնդրում ա չմեղադրել մորը։

4-րդ ու 5-րդ ֆոտոները տղայի մեկ այլ ընկերուհու պատմածն ա անձամբ ինձ։ «Իմանամ տղես գեյ ա՝ կսպանեմ » սա շարունակում ա մնալ մեր հասարակության խրոխտ տղամարդկանց մեծ մասի մոտեցումը։

----------

Իսկ ո՞վ կամ ի՞նչն ա մեղավոր էս ողբերգական դեպքում՝ ըստ իս։

1) Սեռական դաստիարակության ու սեռակրթության տոտալ բացակայությունը տանն ու կրթօջախներում։

2) Ու առաջին կետից բխող հանրային հոմոֆոբիան՝ համատարած, կործանարար, անկոմպրոմիսային, տգետ ու մարտնչող։

Իսկ սեռական դաստիարակությունը սեքսի ու օրգազմի տեսակները զավակին սովորեցնելը չի էլի, ինչպես շատ սեռաքաղց ու սեփական սեռ. դաստիարակությունը չստացած մեծահասակներ կարծում են։

Դա սեռաճանաչման, սեռակառուցման, հիգիենայի, ինչպես նաև սեռերի, գենդերային տիպիկ ու ոչ տիպիկ դրսևորումների, տարիքային սեռականության, գոյություն ունեցող օրիենտացիաների, դրանց մարդկային դրսևորումների, սիրո, սեռային հույզերի ու ընկերության մասին ա։

----------

Սոֆին դեռ 5տ. էր, երբ իր իսկ տված հարցից տեղի ունեցավ այս դիալոգը։

(Իմ լրագրողական ունակության շնորհիվ գրեթե բառացի մեջբերեմ զրույցը):

- Մամա, իսկ միայն տղամարդն ու կինը՞ կարող են ամուսնանալ իրար հետ։ Թե՞ կինը կարող ա կնոջ հետ, իսկ տղան էլ տղայի հետ ամուսնանալ։

- Իհարկե, Սոֆ, նույն սեռի մարդիկ կարող են իրար հետ էլ ամուսնանալ։ Ուղղակի կոնկրետ ամուսնանալը Հայաստանում թույլ չի տրվում։ Բայց կան երկրներ, որ թույլատրվում ա։

- Լավ, իսկ բացի ամուսնանալը, կարող ո՞ն իրար սիրել։

- Հա, բալիկ։ Տղան տղային, աղջիկն էլ աղջկան կարող ա հավանել, սիրահարվել, հանդիպել, ընկերանալ, մտերմանալ։ Շատ սովորական նույն ձևով, ոնց դա տղա-աղջկա դեպքում ա լինում։

- Մամա, իսկ եթե տղա-տղան կամ աղջիկ-աղջիկը շատ հավանեն ու սիրեն իրար, կարող ե՞ն ապրել իրար հետ։

- Սոֆ, ի՞նչ տարբերություն։ Ինչը, որ կարող են անել կին-տղամարդ իրար սիրահարված, սիրող, մտերիմ, իրար հետ լինել ցանկացող զույգերը, լրիվ նույն բանը կարող են անել նույն սեռի մարդիկ։ Ուղղակի նույն սեռի զույգերն ավելի քիչ են պատահում։

- Լավ, իսկ եթե տղա-տղան կամ աղջիկ-աղջիկը ուզեն բալիկ ունենա՞լ։ Կարող ե՞ն։

- Ահա։ Տես, եթե 2 կին են, ապա նրանք արգանդներ ունեն։ Իրենցից մեկը կարող ա հղիանալ ու բալիկին ունենալ (5-ում Սոֆին արդեն գիտեր կնոջ բոլոր օրգանները): Կլինեն 2 մամա։

- Լավ, մամա, դա հասկացա, դա շատ հեշտ էր։ Բայց բա որ 2 իրար սիրող տղամարդ ուզեն բալիկ ունենան, բա իրենք արգանդ չունեն՝ ո՞նց են անելու։

- Սոֆ, մարդիկ էդ հարցին էլ լուծում ունեն. կամ որդեգրում եմ ծնող չունեցող բալիկի, կամ պայմանավորվում են հատուկ կնոջ հետ, որ իրենց համար բալիկ ունենա. կոչվում ա սուռոգատ մամա։

- Հաա, հիմա հասկացա։ Ու լինում են 2 պապա։ Լավ, դա էլ ա հեշտ։

- Հա, Սոֆ, լինում են 2 պապա։ Էդքան բան։

- Մամա, բա ես ոնց իմանամ՝ հետո աղջկա եմ սիրահարվելու, թե տղայի։

- Սոֆ, մարդու սիրահարվելն ու սիրելը բարդ երևույթ ա։ Դու հիմա դա չես իմանա նախապես։ Կմեծանաս, տարեց տարի կսովորես ինքդ քեզ հասկանալ, զգալ, տարբերել։ Ավելի մեծ տարիքում կզգաս՝ ով ա քեզ դուր գալիս, ինչի ու ինչ ձևով։ Հենց մի բան չհասկանաս, ինձ կպատմես, կհարցնես, կբացատրեմ։ Դու հանգիստ եղիր։

----------

Ու սա դեռ 5 տարեկանում էր։ 5տ. երեխային հնարավոր եղավ պարզ մարդկային ձևով բացատրել այն ամենն, ինչ չի կարողանում հասկանալ մի ամբողջ հասարակություն։ Ոչ թե որովհետև անբացատրելի ա, այլ որովհետև բացատրող չկա։

Մի կողմ դրեք ձեր մարտնչող տգիտությունը, հետադեմ փտած հայացքները՝ ժառանգած նախորդ սերնդից, մի կողմ դրեք խտրականությունը, վտանգավոր կարծրատիպերը։

Բացատրեք երեխային նման մարդկային երևույթները՝ իր տարիքին, մտավոր ունակություններին ու տված հարցերին համապատասխան։ Ամեն տարի ափդեյթ արեք ինֆոն, պատասխանեք նրա նոր հարցերին։

Մի թողեք, որ դա անի հոմոֆոբիկ հասարակությունն ու հասցնի մահացու արդյունքների։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին