▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խումբ արվեստագետներ խնդրում են հանրության աջակցությունը փոքրիկ Աննային փրկելու հարցում

Մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ և ռեժիսորներ, միավորվել են 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանին փրկելու գաղափարի շուրջ: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո:

Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200 /արտերկրից փոխանցումների կոդերը առկա են տեսանյութում/:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին