▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միացեք իմ կոչին. Վիկ Դարչինյանը հայ գերիների հարցով դիմել է աշխարհի բոլոր սպորտսմեններին

Աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է աշխարհահռչակ մարզիկներին.

«Հարգելիներս, իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ՝ մի՛ եղեք անտարբեր և միացե՛ք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման: Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ: Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Ադրբեջանի բանտերում՝ որպես բանտարկյալներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին