Էյնշտեյնի նամակը Մարի Վինթելերին
Մեծ շնորհակալություն քո անչափ հմայիչ նամակների համար, որոնք ինձ անսահման ուրախացնում են: Ինչպիսի երանություն է սեղմել սրտին թղթի կտորը, որին քնքշորեն նայել են ինձ համար այդքան թանկ քո գեղեցիկ աչքերը, որի վրայով սահել են քո նուրբ մատները, իմ փոքրիկ հրեշտակ, հիմա առաջին անգամ կյանքում ես լիովին զգացի, թե ինչ է նշանակում կարոտել տանն ու թախծել մենության մեջ, սակայն սիրո քաղցրությունն ավելի ուժեղ է,քան բաժանումի ցավը...Միայն հիմա եմ հասկանում, իմ արև, թե որքան անհրաժեշտ ես դու ինձ երջանիկ լինելու համար: Դու իմ հոգու համար համարվում ես ավելին, քան երբևէ ողջ աշխարհն է համարվել...
Մարի Վինթելերի նամակը Էյնշտեյնին
Ես չեմ կարող գտնել բառեր պարզապես այն պատճառով,որ նրանք գոյություն չունեն բնության մեջ,որ պատմեն այն մասին ,թե ինչ երանություն է իջել ինձ վրա այն ժամանակից ի վեր, երբ քո պաշտելի հոգին որպես հանգրվան ընտրեց իմ հոգին...Ես սիրում եմ քեզ հավիտենական սիրով, և թող Աստված օգնի և պահպանի քեզ...
Աղբյուրը` lili-mardastco.blogspot.com