«Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով որը, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում չի պատահել աշխարհի որևէ հատվածում»,- այսօր իր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարյուրավոր տանկեր և հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ և տասնյակ հազարավոր հետևակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով»,- նշեց նա:
Նա հայտնեց, որ նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։
«Միայն ու միայն հաղթանակն է, որ մենք պատկերացնում ենք այս պատերազմի վերջում»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: