▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միևնույն է Հայաստանը պետություն է, թե մարզ. ՌԴ-ում ՀՀ-ն համեմատել են Կալինինգրադի հետ

Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ,«Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույց է տվել Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազևը:

Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ով վարել է  հարցազրույցը, Գլազևին Հայաստանի՝ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու մասին   հարց է ուղղել:

Ի պատասխան՝ նախագահի խորհրդականն ասել է. «Կալինինգրադի մարզ հետ մենք նույնպես սահման չունենք»:

Խմբագիրը  դիտարկում է արել, թե  բոլոր  դեպքում դա այլ պետություն է, ոչ թե մարզ: Դիտարկմանն ի պատասխան  Գլազեւն ասել է.

«Մեզ համար տարբերություն չկա՝ մարզ է  թե պետություն է: Կարևորը, որ մաքսային ընդհանուր տարածքում է:Միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի 5 տարիների ընթացքում մենք աշխատել ենք  Կալինինգրադի մարզի հետ, որի հետ նույնպես ընդհանուր սահման չունենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին