Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, ամփոփելով Մյունխենի Անվտանգության Համաժողովի շրջանակներում ունեցած երկկողմ հանդիպումները, նաև նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպելու խնդիր չկա... «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում, մենք կարող ենք հանդիպել, դեռևս առիթը չենք ունեցել, միգուցե եթե միջանցքում հանդիպենք՝ մենք խնդիր չունենք՝ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ կարող ենք միասին ոտքի վրա հանդիպել, իրար բարևել, եթե ինչ որ բան ունենք փոխանակելու, բայց առանձնահատուկ չէինք ծրագրել, իրականում՝ եթե ծրագրած լինեինք՝ կհայտարարեիքն, ծրագրված չի եղել, ինչը չի նշանակում, թե խոսելու բան չունենք... »,-մասնավորապես նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ չհանդիպելը դեռևս չի նշանակում, թե խնդիր կա հանդիպելու:
Կարդացեք նաև՝
ՀՀ ԱԳ նախարարը Մյունխենում հանդիպել է Իրանի, Ռուսաստանի և Խորվաթիայի գործընկերների հետ: