▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Քոչարյանի աջակցի և Աննա Դանիբեկյանի միջև․Ըստ դատավորի՝ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել

Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և դատավոր Աննա Դանիբեկյանի միջև։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղիղ եթերում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հարցեր է ուղղում՝ հետապնդելով նրան մինչև դատարանի շենք։ Դատավորը չի պատասխանում հարցերին։

Երբ հասնում են, Աննա Դանիբեկյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչներին տեղեկացնում է, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ հանձնարարելով զանգահարել իրավապահ մարմիններին:

Մանրամասները՝ տեսանյութում՝ վերցված Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից։

Բարձրագույն դատական խորհուրդն այս առիթով  հայտարարություն է տարածել. «Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ոնքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրա պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»:


Նշենք, որ այս նյութի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ գրել է․ 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի (երկրի գլխավոր մեղադրյալ Քոչարյանի և մյուսների) գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր փխրուն ուսերին է կրում չափազանց մեծ պատասխանատվություն, որը նրա հետ պետք է կիսեին իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները։

Այս խիզախ տիկնոջը պետք է տրամադրել պետական պահպանություն, նրա ընտանիքի անդամներին պետք է պաշտպանել ըստ պատշաճի։

Եվ առհասարակ, չի կարելի նրան միայնակ թողնել։ Նա միշտ իր թիկունքում պետք է զգա լայն հանրության աջակցությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին