Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի նման բռնապետությունների։
Օհանյանը տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջի գրառումը, որտեղ նշվում է, որ «Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, եւ ամբողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»։
Ալեքսիսը գրառմանը կից կոչ է արել լսել ժողովրդավարորեն ընտրված Նիկոլ Փաշինյանի խոսքը, միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական գործողությունների: