▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում»․ #Первыйканал

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հետապնդումներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալի անձանց նկատմամբ ճնշումներ»,- այս մասին ասվում է ռուսական «Первый канал»-ի ռեպորտաժում։

Նշվում է, որ Բրյուսելի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ «Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել կաթողիկոսին փոխարինելու հարցում»։

- Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։

- Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։

- Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։

- Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին