▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջոցառման կազմակերպիչները Արմեն Սարգսյանին ու Վլադիմիր Պուտինին իրար կողքի էին նստեցրել

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

 

 

 

 

 

Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր շուրջ 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին