Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստին ընդառաջ, այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հանդիպման մասին հայտարարվել էր օրեր առաջ: Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ լրագրողներին հանդիպման արդյունքներով բավականին շատ մանրամասներ կտեղեկացնեն»,- ասել է Զախարովան: