▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինասյանը լավ է աշխատում»․ Գևորգ Պապոյան

ՔՊ-ական պատգամավորներն արդեն երեք օր է ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:

Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը կդրվի Փաշինյանի սեղանին։
Այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե այս հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով դժգություններ չունի և լավ է գնահատում Մինասյանի աշխատանքը․ «ՔՊ-ում խոսքի ազատություն է և դա նորմալ է, որ մարդիկ կարող են ազատ արտահատվել, դժգոհ լինել իմ և իմ գործընկերների աշխատանքից։ Մենք միշտ ինքնաքննադատությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին, ինչը մեզ ուժեղացնում է, եթե լինում են քննարկումներ, դա որևէ անձի դեմ չէ, այլ կառավարության աշխատանքի բարելավմանն է ուղղված»,-ասաց Պապոյանը և հարցի շուրջ քննարկումն իր համար անիմաստ ժամանակի վատնում որակեց՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալուց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին