Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 7-ը դաշնակահար Կարեն Մամիկոնյանի և երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ընտանիքի համար այսուհետ տոն է լինելու. այդ օրը ծնվել է երաժիշտ զույգի առաջնեկը:
Կայքի հետ զրույցում նորաթուխ հայրիկը՝ Կարեն Մամիկոնյանը, հայտնեց, որ երեկ կեսօրին լույս աշխարհ է եկել իր շատ սպասված դուստրը. «Փոքիկս ծնվեց եւ նրա ծնունդի հետ կապված իմ ու Անուշիկի ուրախությունը պարզապես բառերով նկարագրել չեմ կարող, ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր ծնողներ են»,- նշեց նա:
Կարեն Մամիկոնյանը տեղեկացրեց, որ աղջնակն ու կինը իրենց շատ լավ են զգում. «Երկուսն էլ գերազանց են իրենց զգում, փոքրիկս ծնվել է 2.8 կգ քաշով եւ 45 սմ հասակով՝ «մինատյուրնի» աղջիկ ունեմ,- կատակելով նշեց նորաթուխ հայրիկը եւ հարցին, թե ինչպես են անվանելու դստերը պատասխանեց,- անկեղծ ասած, դեռ տատանվում ենք անվան հարցում, դեռեւս վերջնական որոշման չենք եկել»:
Ի դեպ, Կարեն Մամիկոնյանը նշեց, որ դստեր ծնվելու պահին ծննդատանը իր կողքին է եղել մանկության ընկերը. «Այն պահին, երբ հուզված սպասում էի դստերս լույս աշխարհ գալուն, ուրախությունս ինձ հետ միասին կիսում էր մանկությանս ընկերը, հետո արդեն, երբ ծնվեց աղջիկս, բոլորն էլ տեղեկացան եւ եկան հիվանդանոց: Ինձնից եւ Անուշիկից հետո երեւի թե ամենաշատը ուրախացել էին մեր ծնողները՝ տատիկ եւ պապիկ դառնալն էլ երեւի հրաշք զգացողություն է»,- նկատեց դաշնակահարը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում