▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Փաշինյանի գալը՝ զգուշացում նախարարներին կառավարության նիստից առաջ

«Սուբվենցիոն ծրագրերը, ըստ էության, կապիտալ ծրագրեր են, դրանք բյուջեում չեն արտացոլվում իբրև կապիտալ ծախսեր, բայց տնտեսության մեջ մտնում են իբրև իրական կապիտալ ծախս՝ իր բոլոր դրական հետևանքներով»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Փոխվել է համայնքի բնակչության ապրելու, ստեղծագործելու, համայնքում արարելու մոտիվացիան։ Այս փուլում համայնքներ այցելելով՝ մենք տեսնում ենք, որ մարդիկ այլ կերպ են սկսում վերաբերվել ՏԻՄ-ին և Կառավարությանը»,- նշեց նա։

«Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, թե ինչպես է ձևավորվում սուբվենցիան, ինչ դերակատարում ունի կառավարությունը, համայնքը և կարևոր է նրանց հետևողականությունը։ Այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք որակի բարձրացման համար, չեմ կարող ասել, որ հասել ենք ամենաբարձր մակարդակին, բայց էականորեն բարելավվել է որակը։ Թե՛ ասֆալտապատման, թե՛ սալարկման, թե՛ ջրամատակարարման բնագավառում ունենք առաջընթաց»,- հավելեց Պապիկյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Karavarutyun.jpg

Ի դեպ, նկատելի էր, որ կառավարության նիստից առաջ՝ մինչ Փաշինյանի նիստերի դահլիճ մտնելը՝ լուսագրերով նախարարներին զգուշացվում էր՝ Խնդրում ենք պահպանել լռություն։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին