▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև Լուկաշենկոյին ստիպեցի էդ ասել, այ ստեղս հասավ...Փաշինյան

Մինչև Լուկաշենկոյին ստիպեցի էդ ասել, այ ստեղս հասավ...Փաշինյան

Դիտեք նաև՝

ԱԺ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով Բագրատ Սրբազանի շարժումը, ասաց. «Մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն: Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, և այդպիսով կորցնեն Երևանը: Ստեղ է իրական և պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը»:

***

«Ուզում եմ ուղիղ ասել այն, ինչը 4 տարի այլաբանորեն ուզում էի ասել: 2020 թվականի պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները` ոչ մեր կողմի: Ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ նախապատրաստությանը: Այդ երկրները, հնարավոր է` իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել: Այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի դեմ չի եղել, այլ ՀՀ-ի չակնկալիքների մասին»,- ԱԺ-ի ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը:

***

«Սահմանազատման էս պրոցեսով մենք շատ շատերին զրկել ենք հնարավորությունից` 2024 թվականի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու:

Հիշո՞ւմ եք, ես 2022 թվականին եմ ասել` 1-2 տարի կարեցանք մեր պետությունը պահել, առաջիկա 50-100 տարվա համար մեր պետության գոյությունը երաշխավորում ենք: Այսօր մենք այդ խնդրի 60%-ը լուծել ենք: Այս աղմուկը դրա համար ա, որ մարդկանց գիտակցությունից թույլ չտանք այն արմատացումը, որ մենք այսօր Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն ենք շարում»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը:

***

«2024 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Լուկաշենկոյի և Ալիևի խոսքերը, երբ Լուկաշենկոն ասել է, որ իրենք միասին հաղթել են Ադրբեջանի ազատագրական պատերազմում և այժմ պետք է վերակենդանացնել այդ հողերը»,- ԱԺ-ում Փաշինյանին ուղղված հարցի ընթացքում հիշեցրեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

«Լուկաշենկոն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ այլաբանորեն ասել:

Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչև հասա նրան, որ ինքը դա հրապարակայնորեն ասի: Բայց ես ուրախ եմ, որ կարեցա հասնեմ նրան, որ ինքը դա ասի հրապարակային: Ես այս փորձերը շարունակելու եմ, էլի կան մարդիկ, որ այդ մասին պետք է հրապարակային ասեն»,- ասաց Փաշինյանը:

***

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել:

Խոսելով դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունների մասին՝ Փաշինյանն ասաց․ «Թող այդ դիվանագետները 2016-ի հունվարին ՌԴ և ՀՀ արտգործնախարարների խոսակցության արձանագրությունից խոսեն, մանավանդ, որ նախարարները իրար հետ ունեին ընկերական ջերմ հարաբերություներ»։ Փաշինյանը նաև ասաց՝ արտգործնախաարների այդ երկխոսությունը աղետ է եղել։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2012-13 թվականներին 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ։

«2016-ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով երկու քայլով զրոյացվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական ու տեսական հնարավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը։

«Մեր թոշակառու դիվանագետներն այնքան տեքստ կարդալ չեն իմացել, որ կարդան ու հասկանան, թե ինչ է գրված»,- ասաց Փաշինյանը:

***

«Այսօր հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ ուղղակի փլուզվում են, ես ժամանակին առաջարկել եմ, որ Կառավարությունն ու Հայ առաքելական եկեղեցին համատեղ իրականացնեն այդ հուշարձանների պահպանման, վերականգնման աշխատանքներ: Բայց չգիտես ինչու, այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ առաքելական եկեղեցու համար: Ենթադրում եմ, որ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ: Ինչպես Կառավարության, այնպես էլ եկեղեցու ներդրումները, պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա գործնականում միշտ չի որ հնարավոր է իրականացնել»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին