▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև մի սադրիչի հեռացրեցին՝ նիկոլ մահաբերը հաջորդին ուղարկեց». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր էջում գրել է. «Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչի հեռացրեցին՝ #նիկոլ_մահաբերը հաջորդին ուղարկեց:

Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին»:

Ավելի վաղ նա հետևյալ գրառումն էր կատարել. «Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից:

Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին