|
«Այս ճնշումների պարագայում՝ խիզախ որոշում էր»,- անդրադառնալով Միքայել Սրբազանի գործով դատարանի այսօրվա վճռին՝ ասաց փաստաբան Արա Զոհրաբյան։ «Հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ՝ այս որոշումն իրականում համարում ենք խիզախ որոշում։ Չնայած մենք արդարացման լրիվ հիմքերը տեսնում ենք, բայց էլի կարևոր է, որ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց ընդդատության կոնոնի խախտումը, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը և այս հիմքով է դատական ակտը բեկանվել»,- հավելեզ փաստաբանը։
***
|
«Աստված մի արասցե, եթե Վեհափառը կալանավորվի, ապա ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը՝ 100 հազարվոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքաքյել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Լրագրողի հարցին, թե
եկեղեցին կհաղթահա՞ր իր դեմ եկեղեցու ծավալվող արշավ, Սրբազանը պատասխանեց․ «էդ ո՞ր փորձությունը չի հաղթահարել, որ սա պիտի չհաղթահարի»։
***
|
|
«Չէ, պիտի գլուխները շոյեմ»,- այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողի հարցին, թե՝ արդյոք Սրբազանը կշարունակի քննադատել իշխանություններին։ Դիտարկմանը, թե չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտում որակվի, Միքայել Սրբազանը պատասխանեց․ «Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»։
|
|