▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միրզոյանի Մոսկվա չգնալը լեգիտիմացնելու է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպասվելիք ագրեսիան»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Մի քանի դիտարկում՝ ազատ անկման ռեժիմի մասին
և այսպես՝
Դիտարկում 1.
Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են ու այդ ճգնաժամը երեկ՝ Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ հասավ իր պատմական ապոգեյին։
Դիտարկում 2.
Բոլոր նրանք, ովքեր քաղաքական օրգազմ են ապրում հայ-ռուսական հարաբերությունների էսքան ֆուլ վատթարացումից՝ կլասիկ իդիոտներ են՝ անմեղսունակության սոուսով։
Դիտարկում 3.
Արարատ Միրզոյանի Մոսկվա չգնալու դեմարշը կոպտագույն քաղաքական և դիվանագիտական սխալ էր, ինչը ուղիղ կերպով լեգիտիմացնելու է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպասվելիք ագրեսիան, (նոր պատերազմ չասեմ, որ դուխներդ չընկնի)։
Դիտարկում 4.
Արարատ Միրզոյանի «պադրաստկովի» դեմարշը ռուս-ադրբեջանական տանդեմին ֆանտաստիկ քարտ-բլանշ տվեց այսուհետ հայտարարելու, որ խաղաղության բանակցությունները տապալել է Հայաստանը։
Դիտարկում 5. Բայրամովի 55 րոպեանոց ելույթը սպառնալիքների թոփ կույտ էր Հայաստանի հասցեին՝ Ռուսաստանի առանձնահատուկ պոզայի ներքո, ինչին ՌԴ մայրաքաղաքում հայկական կողմից արձագանքող չեղավ։
Դիտարկում 6. Բայրամովը հղում արեց ինչ-որ փաստաթղթի, որի մասին ո՛չ հայ քաղաքական և ո՛չ ժողովրդական լայն զանգվածները, այդ թվում՝ հպարտ քաղաքացիներն ու 3 միլիոն վարչապետերը տեղյակ չեն, և ըստ որի՝ Հայաստանը Ադրբեջանին պիտի վերադարձնի 4 անկլավային և 4 ոչ անկլավային գյուղեր։
Դիտարկում 7.
Առաջիկա օրերին Ադրբեջանը կբացի Արցախի բլոկադան, սակայն Արցախը հայաթափելու և «Արցախն առանց հայերի» օպերացիան շարունակվելու է։
Դիտարկում 9.
Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական
շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա։
Դիտարկում 10.
Այսքանից հետո՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին