Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում. «Մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ «հալած յուղի» տեղ ընդունելով նիկոլների, սաքունցների, դանչոների և «ժողովրդավարության ու արդարության դրոշակակիր» հորջորջված այլ անհայրենքների կեղծ քարոզչությունը, 2018-ին երկիրը հանձնեցին բախտի քմահաճույքին և անգամ ծանրագույն պարտությունից հետո էլ այսօր շարունակում են միամտորեն մնալ դրանց «հավատավոր հետևորդները», ուզում եմ հարցնել՝ գոնե այսքանից հետո չե՞ք բավարարվում ձեր այն «ձեքբերումներով», որոնց արդյունում երկիրն ունեցավ և դեռ շարունակում է ունենալ հազարավոր զոհեր ու անհուն տառապանքներ... Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր ու անպատիվ սեփական ծագման հանդեպ... Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները և մի պահ գիտակցեք, թե ուր եք հասել և ուր եք գնում...»: Հիշեցնենք, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները , բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB 2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: |
«Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը». Սենոր Հասրաթյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet