▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում ա, որ ապերացիա անեմ, հղիանամ`էդ փողը ստանամ․ երթուղայինի վարորդ

Այսօր` ապրիլի 14-ին, երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. պատճառը` արգելքների սահմանումն է, ինչը զրկել է նրանց եկամտից:

«Գիտե՞ս՝ ինչ ա մնում, գնամ ապերացիա ըլնեմ, հղիանամ, որ էդ փողը ստանամ»,- կատակեց ակցիային մասնակցող վարորդներից մեկը:

/filemanager/uploads/2020/04/week-2/Taxi.jpg

Իսկ մեկ այլ վարորդի խոսքով` իրենց անցյալ ամսվա գումարն էլ չեն հատկացրել.

«Ինչքա՞ն սպասենք աջակցությանը, երկրորդ ամիսն է՝ հաց չենք կարողանում առնել, ո՞նց համբերենք։ Մենք օրվա հացով ապրող խավին ենք պատկանում, միլիոն չենք դզել տան մեջ: Ուզում ենք հասկանալ, թե մենք աջակցության ո՞ր կետի մեջ ենք: Տնօրենն ասում է՝ պետությունը պտի հատկացնի. ի դեպ, անցյալ ամսվա փողն էլ չենք ստացել »,- նշեց նա։

Հավաքված վարորդների խոսքով՝ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հարցին լուծում չտրվի, կհավաքվեն կառավարության շենքի մոտ։

 

«250-ից ավելի վարորդ ենք։ Եթե պետությունն աջակցություն չի ցուցաբերում, տնօրինությանն ի՞նչ դիմենք։ Երեխաներ կան տանը, վարձով ենք ապրում, ո՞նց անենք։ Լա՛վ, վարկերը սառեցվեցին, հետո պետք ա ուզեն չէ՞ էդ ապառիկները․․․ Գրանցված ենք, բայց չենք ստացել ոչ մի բան։ Տնօրենն ասում ա՝ եթե կառավարությունը չի փոխանցում գումար, ես ի՞նչ անեմ»,- նշում էին վարորդներն ու ավելացնում․ «Ուզում ենք իմանալ՝ մենք ո՞ր կետի մեջ ենք, մի ամիս կանգնած ա գործը, էլի ա կանգնելու․․․ Ամենքին հատկացնում են, շոֆերը գլոբուսից դուրս ա»։

Բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին