Ձեզանից շատերը լսած կլինեն Մորմոնների մասին, կամ գոնե Երևանի փողոցներում տեսած կլինեն երիտասարդենրի՝ կոկիկ հագնված`ճերմակ վերնաշապիկ, սև փողկապ, կոստյում, գործնական պայուսակներով՝ ուր մորմոնական գրականություն է դասավորված: Սա ամենահին աղանդի տեսակներից մեկն է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում և Հայաստան ներխուժել 1988թ.-ից հետո: Այս աղանդը ամենաարատովորներից է, այն զբաղվում է ոչ միայն հոգեորսությամբ, այլ նաև Հայաստանում թափանցելով բոլոր ոլորտներ՝ տեղեկատվություն է տրամադրում ԱՄՆ-ին: Ուշագրավ է նաև այն փաստը, որ մորմոնները իրենց քարոզներն իրականացնում են հայերեն լեզվով, ինչը վստահություն առաջացնելու նախապայմաններից է: Պարզվում է նաև վերջիններս իրենց տարածքային երկու կառույցները անվանել էին մեկը Նժդեհի, մյուսը՝ Կոմիտասի անուններով։ Հավանաբար մտածելով, թե հայ մեծերի անունները աղանդի մեջ ներգրավելը կարեւոր ազդակ կարող է հանդիսանալ։ Սակայն այս ամենից զատ, այն առավել վտանգավոր է դարձել այլասերում քարոզելու տեսանկյունից: Ըստ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի մորմոնները քարոզում են միասեռականություն՝ փորձելով տարածել այասերում ողջ Հայաստնով: Մորմոնները ստեղծել են կայքէջ, որտեղ քարողվում է միասեռականությունը, որտեղ նկարված են իրենց երեցները՝ եպիսկոպոսների հետ: Այս աղանդը արդեն իսկ մեծ սպառնալիք է հանդիսանում հայ հասրակության համար: Անշո՛ւշտ, Աղանդների դեմ պայքարում մենք առավել համախմբված պետք է լինենք, և ավելի հետևողական՝ զերծ պահելու հայ ժողովրդին հոգեորսությունից, այլասերումից և առհասրակ նման վտանգ ներկայացնող աղանդներից:
Ազգային արժեքների պահպանման ճակատ