▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան Լաչինի ճանապարհի շուրջ «իրավիճակը կարգավորելու ուղիներ» է փնտրում. Զախարովա

Ռուսական կողմը համապատասխան շփումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Լաչինի ճանապարհի շուրջ «իրավիճակը կարգավորելու» համար, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Լաչինի ճանապարհի շուրջ «իրավիճակը կարգավորելու ուղիների որոնումները շարունակվում են»։

Զախարովան նշել է, որ մանրամասների հրապարակային քննարկումն իմաստ չունի՝ ելնելով հարցի զգայունությունից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին