Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։ «Համապատասխան հայտարարություն է արել Երևանում ՌԴ դեսպանությունը։ Այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության մեր գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության միջև, մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին. «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Սա համարում ենք ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, և որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
|
Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանից. ՌԴ ԱԳՆ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet