▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայի գործակալական ցանցը Հայաստանում ունի երկու գերխնդիր». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկա պահին Մոսկվայի գործակալական ցանցը Հայաստանում ունի երկու գերխնդիր՝ փրկել ռուս թուրքական դաշինքը հայերի պառակտիչ հնարքներից և սաբոտաժի ենթարկել Իրանի` հայերին օժանդակելու փորձերը: Նրանք ամեն ինչ անելու են, որ ադրբեջանցիք ռուսների հետ Արցախում ոչ մի խնդիր չունենան: Կհանձնեն ցանկացած գյուղ ու ցանկացած բարձունք, պետք եղավ անձամբ կպայթեցնեն գազատարն էլ, էլեկտրասնուցման լարերն էլ: Դրան զուգահեռ անընդհատ կրկնելու են, որ ռուսի միակ այլընտրանքը թուրքն է, ինչը ևս մեկ ակնհայտ սուտ է:
Իրանն արդեն մտնում է Սյունիք և դա անկասելի պրոցես է: Հյուպատոսության շենքն արդեն ընտրել են, հիմա խոշոր տնտեսական օբյեկտները ռուսներից գնելու բանակցություններ են գնում:
Լավ լուրը կայանում է նրանում, որ գործակալական ցանցը տվայտվում է, իսկ դա նշանակում է, որ հողն իրենց ոտքերի տակից փախչում է...
Մի բան եմ խնդրում բոլորիդ՝ հիշե՛ք սրանց, անուն առ անուն հիշե՛ք, որ վաղը, երբ նրանք դիմակները փոխեն, չմոռանաք` ով էր երկիրը ծախում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին