▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում արգելել են Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը՝ հենց Արա Աբրահամյանին պատկանող շենքում

Մոսկվայում արգելել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը հենց Արա Աբրահամյանին պատկանող շենքում: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի որդին՝ Պետո Սեֆիլյանը։

Նշենք, որ «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Սովետական բանակի փողոցում գտնվող ակումբում՝ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը դադարեցնելուց հետո, որը ներկայացվել էր Ռուսաստանի հայերի միության կողմից,ոստիկանները  ներկաներին հեռացրել դահլիճից։

Ոստիկանության ծառայողներն իրենց քայլը հիմնավորել են «նացիզմի քարոզչության անթույլատրելիությամբ»։

Նշենք, որ այս թեմային անդրադառնալով՝ Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հլը տեսեք!!!! Ռըսները ոչ մի կերպ չեն հանգստանա։ Բայց․․․

Վերջին օրերին մի քանի անգամ նկատեցի նորմալ մարդկանց անկեղծ անհանգստությունը, որ եթե Ուկրաինայում ռսներին ճնշեն կամ դրանց սատկացնեն, ապա թուրքիա/ադրբեջանի կողմից հարձակում կլինի ՀՀ վրա։

Էստեղ չեմ խոսում ԲՀԿ-ական շալվարով օրիորդների, կիկոլական լուլու-բուլուների, լոխիկյանական ու պոկեմոնյան պրովոկատորների տեռորիստական, վախացնող-կոտրող տեքստերի մասին, դրանց հետ ամեն ինչ պարզ է։ Դրանք Հայաստանի ԹՇՆԱՄԻՆԵՐՆ են։ Խոսքը նորմալ մարդկանց մտահոգությունների մասին է։

Մի փոքր ուշադիր վերլուծությունը կցրի էդ մտահոգությունը։ Եթե/երբ Ռուսաստանը թուլացավ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ոչ ադրբեջանը, ոչ թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու գաղափարը լուրջ չեն դիտարկի։

Դրա համար մի քանի հիմնավոր ու շատ ակնհայտ պատճառներ կան։ Ապացույցը մաթեմատիկական ճշտությամբ ու ամենանայն մանրամասնությամբ կա։ Էստեղ երկար-բարակ գրելու կարիք չկա։

Էստեղ ուղղակի նշենք, որ ռըսների շուտափույթ կործանումը 100%-ով համընկնում է հայկական շահերին։ 100%-ով, առանց որեւէ "թե"-երի ու "եթե"-ների․․․․

Մի փոքրիկ դետալ միայն ավելացնենք։ Էն վայրկյանին, երբ դրանց պորտալարը կտրվի, 2,000 հոգանոց հատուկ ջոկատայինների ռեսուրսը բավարար է Հայաստանը հյուսիսց հարավ ու արեւելքից արեւմուտք մաքրելու ու մոլախոտը քոքահան անելու համար։ Առանց նույնիսկ մեկ լուրջ կրակոցի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին