Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Զեյնալին տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում՝ հայտնելով, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից իրեն տարել են ոստիկանական բաժանմունք: «Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- պարզաբանել է նա: «Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Հուսով եմ մեր (ադրբեջանական-խմբ.) պետական կառույցները կաջակցեն ինձ: Այս պահին ես գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում»,- գրել է նա: Թե ինչու են ՀՀ իշխանությունները հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, չի հստակեցվում: Ըստ համացանցում տարածված տեղեկատվության` ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը: Տեսանյութն՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում |
Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. ««Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Քամիլ Զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է»,- նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը։ Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխատող մարդասպանին, շուտով նոր հերոս կկերտեն նրանից։ Սա կարևոր նախադեպ է, բայց սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը»: |
Մոսկվայում Հայաստանի պահանջով ադրբեջանցի մարզիչ է ձերբակալվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet