▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում կարող է քննարկվել Նախիջևանի միջանցքի հարցը․ #Wargonzo

Մոսկվայում կարող է քննարկվել Նախիջևանի միջանցքի հարցը։

Այս մասին հայտնում է Wargonzo նախագծը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Մոսկվա է մեկնում նաև ադրբեջանական պատվիրակությունը: Բանակցությունների առարկա կարող է դառնալ միջանցքի բացումը` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների և Նախիջևանի միջև։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համապատասխան կետը ներառվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում։ Սակայն կոնկրետ մեխանիզմներ դեռ մշակված չեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին