▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել հայ երկու տղամարդու

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդին:

Համացանցում տարածված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ ծեծում  տուն գնացող տարեց հային։ 

Infoteka24.ru-ի տեղեկություններով` Մոսկվայում ադրբեջանցիները խմբեր են ձևավորում` հայերի վրա հարձակվելու նպատակով:

«Այ սա արդեն անընդունելի է: Անպաշտպան հայ մարդկանց վրա ոհմակներով հարձակվելն ու ջարդի ենթարկելը ազերներչ ոճն է: Ակնկալում եմ որ մեր համայնքային կառույցները Ռուսական պատկան մարմիններից շուտափույթ և և խստագույն արձագանք կստանան»,-տեսանյութերը տարածելով գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին