▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում տարօրինակ են անվանել Փաշինյանի հայտարարությունը․․․

Մոսկվայում տարօրինակ և քիչ հավանական են անվանել Երևանի հայտարարությունները Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը այլ երկրի հանձնելու մասին 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱրմենիաSputnik-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կառավարման տակ է ավելի քան 20 տարի, ու ոչ միայն կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի պայմանները, այլև (երևի մոռացել են Երևանում) զգալի միջոցներ է ներդնում (որոնք, ի դեպ, չեն վերադարձել) ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ստեղծվել են մեծ թվով աշխատատեղեր, ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ ռուսաստանյան օպերատորները ոչ թե զրկում են Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում են դրանք, և ՌԴ-ի դիրքորոշումը Ադրբեջան և Թուրքիա դուրս գալու տեղամասերի վերականգնելու վերաբերյալ ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Օվերչուկը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին