▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրենը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու մեջ. փաստաբան

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ:

/filemanager/uploads/2020/04/week-4/sedrak_arustamyan.jpg

Այս մասին հայտնում է News.am, ում հետ զրույցում տեղեկացրել է  Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Նշենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է։ Սուքիասյանը հայտնել է, որ այսօր կամ վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու կալանավորման որոշման դեմ։

«Մոտ 10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 անձի, տարեկան 4%-ով։ Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են 2 անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն. մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը։ Պարտավորական իրավունք կա այստեղ, առկա է պայմանագիր»,- ասել է Սուքիասյանը։

Պաշտպանը հայտնել, որ Առուստամյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է դեռեւս 2019 թվականի օգոստոս ամսին.

«Դրանից հետո նրան չեն կանչել հարցաքննության ու հանկարծ ապրիլի 25-ին հրավիրում են հարցաքննության ու կալանավորում։ Այստեղ բացարձակապես իրավաբանություն գոյություն չունի, չկա իրավագիտակցություն»։

Անդրադառնալով համավարակի տարածման խնդրին նաև ՔԿՀ-ներում, Սուքիասյանն ասաց, որ Սեդրակ Առուստամյանը գտնվում է ռիսկային խմբում.

«Առուստամյանը 60-ն անց է, ունի սրտի հետ կապված խնդիր, որի մասին մենք դատարանում բարձրաձայնել ենք»։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին