▲ Դեպի վեր

Ուրբաթ, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մուլտի տրանսի տնօրենի խոսույթին առանձին կանդրադառնանք»

Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում հանդիպում կունենան

«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Պռոշյանցիներն ավարտեցին ակցիան և գնացին Մշակույթի տուն` քննարկելու իրենց հետագա քայլերը։

«Եթե խախտում են մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը, մենք նույնպես կխախտենք ուրիշների տեղաշարժվելու իրավունքը»,- ասել է Աշտարակի մայրուղին փակած Պռոշյանի բնակիչներից մեկը՝ պահանջելով հանդիպում Տիգրան Ավինյանի հետ. «Հիմա մենք գտնվում ենք Երևանի տարածքում: Խնդրում և պահանջում ենք, որ պարոն Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ, ասելիք ունենք իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Մինչ այժմ Երևանի հետ կապը ապահովում էր «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն:

Նախօրեին պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տևած հանդիպման արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ մինչև ուշ գիշեր կառավարության շենքում պռոշյանցիներին համոզել-հասկացրել են` մայրուղին չփակեք, բռնություն կկիրառենք ոստիկանական զորքով, չհամարձակվեք պահանջներ դնել Նիկոլի առաջ:
Ու սա անում է ՓՈՂՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԿԱԾ ԿԼՈՈՒՆԸ:
Հենց հիմա կարմիր բերետավորները պռոշյանցիներին հրահանգված են անելու այն, ինչ սպառնացել են ՏԿԵ փոխնախարարի շուրթերով:
Իսկ մուլտի տրանսի տնօրենի խոսույթին առանձին կանդրադառնանք»:

Դիտեք նաև՝

Այսօր, Երևան-Աշտարակ մայրուղին փակած և բողոքի ակցիա իրականացնող Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, երբ ոստիկանները փորձեցին քաղաքացիներին ուժով հեռացնել ճանապարհի հատվածից:

***

«Թոշակառու մարդ եմ, 40 հազարով կարա՞մ ապրեմ, որ օրը 1000 դրամ ծախսեմ ավտոբուսի համար: Մեկը հարստանա, բոլորը սննկանան: Բացե՞մ հացիս տոպրակը, որ տեսնեք՝ 2 հատ ձվով գնում եմ աշխատեմ, որ գոյություն պահպանեմ: Էս ի՞նչ ա էս երկրի վիճակը»,- բարկացավ ակցիայի մասնակիցներից մեկը:

***

Երևան-Աշտարակ մայրուղում բողոքի ակցիա իրականացնող Պռոշյան համայնքի բնակիչների և ոստիկանների միջև  լարված իրավիճակ էր ստեղծվել: Ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը. «Ինչի՞ ես վրա տալիս, արա՛», «արա չի, հարգելի ոստիկան ա», «խի՞ ես ագրեսիվ», «խի պիտի ես արայի մեջ տեղավորվեմ, դու հետ էթալու մեջ չտեղավորվես»:

Վիճաբանության մանրամասները՝ տեսանյութում:

Ոստիկանի և բողոքի ակցիա իրականացնող Պռոշյան համայնքի բնակիչների միջև զրույց տեղի ունեցավ: «Մենք ապրում ենք ժողովրդավար պետությունում, հանդես ենք գալիս հանդուրժողական դիրքից, բայց դա որոշակի սահմանափակումներ ունի: Պետք է հասկանալ, եթե ստեղ քաղաքական ուղղվածություն է գնում, կամ զուտ պրինցիպի համար է, մենք մեր գործողություններն ուրիշ ձև կպլանավորենք: Մեքենաների քանակն արդեն կատաստրոֆիկ է, ծանրաբեռնվածությունը լուծելու համար որոշում է կայացվել տրանսպորտի այդ մեխանիզմին անցնել»,- ասաց ոստիկանը: Ակցիայի մասնակիցն արձագանքեց. «Արդյո՞ք մեր ղեկավարությունը, համապատասխան կառույցները կմիջամտեն այս ամենին՝ չհանելով մեր տրանսպորտը, մինչև մենք այս հարցի լուծումը ստանանք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին