▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրճն էլ կարող է ծառայել մարդկության ոչնչացմանը. Արմեն Սարգսյան



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-  բացման խոսքում  ասել է նախագահ Սարգսյանը: – Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:

Ըստ նրա՝ ցանկացած գիտական հայտնագործություն կարող է լինել դրական և բացասական, և սա մենք շատ լավ գիտենք, « Սկսած մուրճից մինչև միջուկային էներգիայի բացահայտումը կարող են ծառայել մարդկությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարող են ծառայել նաև մարդկության ոչնչացմանը»:

«Մենք պետք է հասկանանք, թե ուր է շարժվում մարդկությունը, որտեղ կլինի մարդկությունը 20, 30, 40, 50 տարի անց,-ասել է Արմեն Սարգսյանը:- Եվ մենք՝ Հայաստանը, պետք է որոշի, թե որն է լինելու այդ աշխարհում մեր դերը: Ի՞նչ ենք պատրաստվում արտադրել, վաճառել, ո՞ւմ հետ ենք պատրաստվում առևտուր անել՝ լինի դա ապրանք, կամ գաղափար: Եվ ձեր համաժողովը կարևոր քայլ է ապագայի մասին գաղափարների փոխանակման համար: Ես հավատացած եմ, որ աշխարհի և Հայաստանի ապագան պետք է սերտորեն կապված լինի նոր տեխնոլոգիաների հետ, այն տեխնոլոգիաների հետ, որոնք ոչ թե ի հայտ կգան 10-20 տարի անց, այլ՝ այն տեխնոլոգիաների հետ, որը մենք ունենք այսօր և որոնք կզարգանան վաղը»։

Նա հավելել է` մենք ցանկանում ենք լինել առաջամարտիկ, վստահեցնել, որ 10-20 տարի անց Հայաստանը լինելու է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա հավակնություն է, երազանք, սակայն երազանքը սկսվում է փոքր քայլերից: Եվ այդ քայլերից մեկն է այստեղ հրավիրելը աշխարհահռչակ գիտնականների, ովքեր առաջատար են իրենց ոլորտներում՝ մաթեմատիկական մոդելավորման, էվոլյուցիայի, արհեստական բանականության մեջ: Այս փաստն ինձ ուրախացնում է: Հաջողություն եմ մաղթում համաժողովին»,- ըստ  Նախագահի մամլո հաղորդագրության՝  ասել է  Արմեն Սարգսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին