▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրճով տղամարդը հարձակվել է «Ազատագրական շարժման» անդամների վրա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, «Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Մուրճով տղամարդը հարձակվել է «Ազատագրական շարժման» անդամների վրա

Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում գործեց «Ազատագրական շարժման» անդամներից ոմանց վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում՝ բռնարարի մոտ մուրճ կար։

Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։ Մարդը երևի մնացել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարած պողպատե մուրճի քարոզչության տակ, կամ նա պատահական չէր հայտնվել այդտեղ։ 

Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:
Ո՛չ այս բռնարարի մուրճը, և ո՛չ էլ վարչապետի աթոռն զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Մենք կհեռացնենք Փաշինյանին ու կազատագրենք մեր երկիրը։

Հ. Գ. Դատելով ընթացքից՝ պրովոկացիաները շարունակվելու են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին