▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուսուլման եղբայրներ»-ը պահանջում է, որ հայերը լքեն Արցախը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

 «Մուսուլման եղբայրներ» շարժումը պահանջել է ստիպել հայերին ազատել Արցախի տարածքը: Այս մասին հայտարարել է շարժման անդամ Թարիք ալ-Սուվայդան՝ «Արաբական երկրները՝ վերջին բարեփոխումներից հետո. սոցիալական, տնտեսական և  քաղաքական գործընթացներ» միջազգային գիտաժողովի ժամանակ: Haqqin.az-ի փախանցմամբ՝ նա մասնավորապես ասել է.

«Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճողական քաղաքականությունից: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի: Բնականաբար, հակամարտության կարգավորման  լավագույն եղանակը խաղաղ բանակացություններն են, սակայն եթե դրանք արդյունք չտան, Ադրբեջանը իրավունք ունի «ազատագրել» իր հողերը՝ ցանկացած եղանակով»:

Նշենք, որ Թարիք ալ-Սուվայդան, այնուամենայնիվ շեշտել է, որ արտահայտում է «Մուսուլման եղբայրներ»-ի, ոչ թե Քուվեյթի պաշտոնական դիրքորոշումը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին