▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մութ ու ցուրտ» տարիներ ու «Հնգամյակը 4 տարում»` Հ1-ում

Հանրային հեռուստաընկերության ղեկավարության շնորհիվ Հ1-ի վարչական շենքերում վերադարձել են «մութ ու ցուրտ» տարիները:

Պատճառը` ջեռուցման ու վինտիլյացիոն համակարգերի անսարքությունն է ու խառնաշփոթն է. տաք օդի փոխարեն սառն է փչում:

Դեռ մի քանի օր առաջ Հանրայինում «սառցե դարաշրջան» էր` և շատերը կատակում էին, թե Ռուսական Առաջին Ալիքի հաղորդումները նմանակող Հ1-ի ղեկավարությունը`Ледниковый период էլ փորձարկում է Հանրային ողջ անձնակազմի վրա:

Ընդհանրապես, Հ1-ի ղեկավարության հանդեպ աշխատակիցների լուռ բողոքին զուգահեռ, այստեղ նաև հումորի ժանրն է զարգանում:

Նույն` ցուրտ սենյակների խնդրի հետ կապված Հ1-ականները կատակում են, որ եթե «սառցե դարաշրջան»-ից հետո վերացան դինոզավրերը, Հանրայինի ղեկավարությունը այս ձմեռ ցանկանում է վերջնականապես ազատվել հին կադրերից` ինչի մասին մամուլը բազմիցս գրել է ու գրում է` հիմք ընդունելով հենց Հանրայինի աշխատակիցների բողոքներն ու դիմումները:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի Հանրային խորհուրդը առաջիկայում հնարավոր է քննարկի ինչպես Հանրայինի նախկին աշխատակիցների բողոքներն, այնպես էլ Հ1-ի եթերային քաղաքականության հետ կապված հարցեր:

Իսկ Հ1-ի աշխատակիցների ցրտահարության թեմային վերադառալով` նշենք, որ եթե սկզբում ղեկավարությունն արգելում էր գոնե ջեռուցման սարքեր միացնել, այժմ` դա գոնե թույլատրում է` բաժանելով «հերթապահ պլիտաներ»:

Հիշեցնենք, որ Հ1-ում խնդիրներ կային նաև  Առաջին լրատվականի «բարդ» տեխնիկայի հետ, երբ աշխատակիցներն էքստրեմալ ռեժիմով էին աշխատում, լրատվական թողարկումներն ուշացումով էին հեռարձակվում, երբեմն էլ` ընդհանրապես հանվում էին եթերից։ 

Ինչպես «բարդ» տեխնիկայի, այնպես էլ ջեռուցման համակարգի գործարկումն` առանց փորձարկելու, նման է սովետական գործելաոճին` «հնգամյակը 4 տարում»:

Իսկ թե ու՞ր,ինչու՞ և հանուն ինչի՞ է շտապում Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտ Եսայանն` առանց մեկնաբանության:

 

 

Հեղինակ`

Մարգո Բաղինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին