Ժողովուրդ ջան, փաստորեն մշակույթի նախարարությունը չի կարող ապահովել 4 մասնակցի ճանապարհածախսը, առայժմ նրանք հայտնում են, որ հնարավորություն ունեն վճարել միայն մի մասնակցի և լավագույն դեպքում երկրորդ մասնակցի ճանապարհածախսի գումարի կեսը:
Մենք պետք է խնդրենք մեր հովանավորներին և երկրպագուներին հնարավորության դեպքում հանգանակել գոնե մեկ մասնակցի ճանապարհածախսը, որ կազմում է 500 եվրոյին համարժեք դրամ...
Նախապես շնորհակալ ենք` «Անպետքը»-ի ստեղծագործական խումբ...
Հիշեցնենք, որ հայկական «Անպետքը» ֆիլմը (ռեժիսոր և սցենարիստ Արշակ Զաքարյան) անցել է լեհական «Զում Զբլիժենիե» միջազգային ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ կինոփառատոնի վերջնական մրցանակային փուլ: Նշենք, որ փառատոնին աշխարհի տարբեր երկրներից ներկայացվել էր 649 ֆիլմ: Նրանցից վերջնական փուլ անցել են ընդամենն 82-ը: