▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մшհվանից օրեր առաջ Արա Մարտիրոսյանը հուզիչ երգ է կատարում մայրիկի մասին. բացառիկ կադրեր

Երջանկահիշատակ երգիչ Արա Մարտիրոսյանի մասնակցությամբ արխիվային կադրերը շարունակում են տարածվել համացանցում։ Հերթական անգամ երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը հուզիչ հոլովակ է հրապարակել, որտեղ Արան դաշնամուրով նվագակցում է ինքն իրեն՝ կատարելով մայրիկին նվիրված հուզիչ ստեղծագործություն։ Երգիչը մահացավ մայրիկի մահից 40 օր անց և մեկ անգամ չէ, որ նշել էր՝ մայրն իր կյանքի ամենակարևոր մարդն է։

Նշենք, որ Արայի սոցիալական էջերում արված վերջին հրապարակումը հենց մայրիկի հետ է կապված։ Երգիչը հրապարակել էր նրա լուսանկարն ու գրել.  «Մամ ջան, թող Աստված հոգիդ լուսավորի»։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին