▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշտապես մտածում եմ կատարել այնպիսի քայլեր, որոնք կլինեն առաջինը․ Ագա Քանքանյանն իր՝ նմանը չունեցող վրձինների ստեղծման մասին

Ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը որոշ ժամանակ առաջ ներկայացրեց իր՝ դիմահարդարման համար նախատեսված պրոֆեսիոնալ վրձինների շարքը։  

/filemanager/uploads/2021/10/week-2/Aga_Kankanyan.JPG

Asekose.am-ը զրուցել է Ագայի հետ դրանց ստեղծման, որակի, գնային քաղաքականության և այլնի մասին։

Ագա, բոլորովին վերջերս ներկայացրիք Ձեր՝ դիմահարդարման համար նախատեսված պրոֆեսիոնալ վրձինների շարքը։ Պատմեք դրանց ստեղծման պատմությունը, և թե ի՞նչ որակի նյութերից են պատրաստված դրանք։

Ես մշտապես մտածում եմ կատարել գեղեցկության ոլորտում այնպիսի քայլեր, որոնք կլինեն առաջինը, կստեղծեն մնայուն արժեք և օգտակար կլինեն հասարակությանը։ Վրձինները ստեղծելու միտքն եկավ երկար տարիներ դիմահարդարում դասապատրաստելիս Հայաստանում և արտերկրում ուսանողներիս համար վրձինների ամբողջական հավաքածու ընտրելու մեջ մեծ դժվարությունների հանդիպելիս։ Որոշեցի ստեղծել մի հավաքածու, որն ամբողջական ձևով կապահովի աղջիկների և կանանց դիմահարդարման ընթացքը։

Ի՞նչ կասեք գնային քաղաքականության մասին։ Արդյո՞ք օգտագործելլով միմիայն բարձրորակ նյութեր կարողացել եք գտնել տարբերակ, որպեսզի դրանք հասանելի լինեն տարբեր խավերի մարդկանց։

Իմ արտադրանքի յուրաքանչյուր տեսակի մասին կարող եմ ասել, որ իմ առաջնային նպատակը միշտ եղել է այն, որ որակը գերազանցի արժեքին։

Սա բավական համարձակ քայլ էր, քանի որ հայաստանյան շուկայում կամա թե ակամա դարձաք համաշխարհային բրենդերի մրցակիցներից մեկը։ Այս պարագայում ի՞նչ առավելություն ունի Ձեր արտադրությունը և որքանո՞վ էր այս գաղափարն իրականացնելը Ձեզ համար ռիսկային քայլ։

Ռիսկային չեմ համարում իմ քայլը, քանի որ այսպիսի հավաքածու հավաքված 30 բարձրակարգ վրձիններից, չկա։ Ինչպես նաև չկա մատիտների հավաքածու, որը ես եմ արտադրել։ Միշտ փորձում եմ ուսումնասիրել շուկան և տալ այնպիսի առաջարկ, որի պահանջարկը կա հասարակության մոտ։

Թեպետ կարճ ժամանակ է անցել Ձեր վրձինների վաճառքի դուրս գալուց, բայց դրանք արդեն բավական սիրվել են թե մասնագետների, թե երիտասարդ աղջիկների և կանանց շրջանում։ Հիմա, երբ վերլուծում եք, արդյո՞ք արդարացել են ձեր սպասելիքները։

Յուրաքանչյուր նորույթ ստեղծելիս աշխատում է մեծ թիմ, որը կայացնում է նախագիծը և անցնում հաջորդին։ Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունները միշտ սիրվում են, ուրեմն ամեն ինչ ճիշտ եմ անում։

Ագա, մի քանի ամիս առաջ էլ ներկայացրիք նաև Ձեր կողմից ստեղծված շրթունքի և աչքերի մատիտները։ Դրանք աչքի ընկան թե իրենց որակով, և թե ընտրված գույներով, որոնք օգտագործվում են առօրյայում և ոչ միայն։ Արդյո՞ք այս ամենից կարելի է եզրակացնել, որ Ձեր գաղափարները շարունակական կլինեն և մոտ ապագայում կտեսնենք դիմահարդարման համար նախատեսված այլ ապրանքի արտադրություն Ձեր կողմից։

Այո, արդեն իսկ ունեմ 2 նոր արտադրանք, որոնք պատրաստ կլինեն մինչև Ամանոր։ Չակերտները չբացեմ, բայց գեղեցիկ անակնկալներ եմ պատրաստել։ Հետևեք իմ ինստագրամի և տելեգրամի էջերին։

 

Դիտեք նաև՝ Արդարանալը թուլության նշան է․ Ագա Քանքանյանը՝ իր հաջողության, անցած ուղու և հայրենիքը չլքելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին