«Ֆիլմն ամբողջությամն արտացոլում է ներկայիս Հայաստանը, ոչ ոք դրանից փախնելու փորձ չի անում:Ես իմաստ չեմ գտնում մտնել էս ամենի մեջ և ասել, որ սա ամենևին կապ չունի մեր իրականության հետ»:
Այս մասին ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասել է Մհեր Բաղդասարյանի tet a tet հաղորդման ժամանակ։
Հաղորդավարը նշել էր, որ Մհեր Մկրտչյանի վերջին`«Իշխանություն 2» ֆիլմը վերջին շրջանի հայկական ամենաաղմկահարույց ֆիլմն է և հարցերլ էր․ «Դուք նշել եք, որ սա քաղաքական ֆիլմ չէ, բայց քաղաքական թրեյլեր է, արդյո՞ք սա քաղաքական կենտեքստ ունեցող ֆիլմ է»:
Մհեր Մկրտչյանը նշեց, որ ֆիլմը իր ժանրով քաղաքական դրամա է և այն նկարելու գաղափարը սկսվել է 2019 թվականից:
Հաղորդավարը դիտարկեց, որ ֆիլմն առաջին հերթին քննարկում է ներկայիս իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց միաժամանակ այն դեռ էկրաններին է և ցուցադրվում է: Այնուհետև հսրց հնչեցրեց.
«Ի՞նչ եք կարծում, այսօրվա Հայաստանը ժողովրդավա՞ր է, թե պարզապես դա պետք է,որ լինի էկրաններին»:
Սրան ի պատասխան`ռեժիսորն հետևյալն ասաց.
«Այսօրվա Հայաստանը ժողովրդավար Հայաստան չէ: Տալ այդ բացատրությունը`չնայած բազում սպառնալիքների, անհաջող ակցիաների `իմ և ֆիլմի դեմ, տարբեր գործողությունների`ինձ Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հանելուն, էդ ամենը կա, գոյություն ունի, բայց փաստը մնում է փաստ, որ ֆիլմը դեռ շարունակվում է ցուցադրվել Երևանի կինոթատրոններում, ես դեռ Մհեր Մկրտչյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ: Դրա բացատրությունը ես չգիտեմ»:
Խոսելով ֆիլմի բովանդակության մասին`ռեժիսորը հետևյալը նշեց.
«Իմ համար ամենակարևորը, որ ես ինքս ինձնից չամաչեմ: Ես երբեք չեմ եղել էն մարդկանց կատեգորիայից, որոնց որ վախեցել են, ինչ որ բան ասել, որ «վայ մեր նիկոլական հանդիսատեսը կդադարի ինձ դրանից հետո սիրել»:Ես թքած ունեմ էդ սերի վրա: Ես 10 օրա Լոս Անջելեսում եմ ու նաև տեսնում եմ նիկոլական հանդիսատեսի, որն այստեղ ավելի շատ է, քան Հայաստանում: Չգիտեմ ինչու է այդպես»:
Աղբյուրն՝ այստեղ