«Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով: Այդ գաղափարը ծնվել է երեկ՝ Էջմիածին տանող ճանապարհին»,- այս մասին ասաց Քիմ Քարդաշյանը «Գաղափարների շուկա» լիագումար նիստում՝ խոսելով Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:
Այն հարցին, թե ինչ է զգում, որ համաժողովն անցնում է հենց Հայաստանում, Քիմ Քարդաշյանը կարճ պատասխանեց՝ «Հպարտություն»։
«Երեկ ես եւ իմ քույրը՝ Քորթնին, որը երբեք Հայաստան չէր եկել, կնքեցինք մեր երեխաներին։ Մեզ համար դա ամեն ինչ է»,- նշեց Քարդաշյանը:
Դահլիճից ծափահարություններ լսվեցին, ինչին ի պատասխան՝ Քիմը շնորհակալություն հայտնեց.
«Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»։
Տեսանյութը՝ WCIT 2019-ի
Կարդացեք նաև՝Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Դիտեք նաև՝