▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, բանտից Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը Reuters-ին ասել է՝ հույս ունի, որ ինքը այդ ուժերի թվում կլինի:

 

 

 

 

 

 

 

 

Կալանավայրից տված հարցազրույցում Քոչարյանը կրկին պնդել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են, և մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ: Նախկին նախագահը պնդել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ձևավորվում:

 

 

 

«Գործընթացը անշուշտ կհանգեցնի հզոր քաղաքական ուժերի ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին», - գրել է Քոչարյանը: Հարցին էլ՝ արդյոք ինքը անձամբ մասնակցելո՞ւ է այդ նոր ընդդիմության ձևավորմանը, Քոչարյանը պատասխանել է՝ «այո, անշուշտ», սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին է լինելու իր մասնակցությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին