Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը իսկապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող:
«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող: Երկու կողմերից վիրավորներ կան: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին ու մտերիմներին եւ արագ ապաքինում ենք մաղթում բոլորին, ովքեր տուժել են: Լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին եւ քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին: Մենք ելնում ենք այն բանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է, եւ հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, հրաժարվել ուժի կիրառումից ու միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրադրության կայունացմանը: Իսկ ինչ վերաբերում է համանախագահներին, կարծում եմ, որ ավելի լավ է ուղղակիորեն նրանց դիմել: Եթե մենք որեւէ լրացուցիչ տեղեկություն ունենանք, կհրապարակենք»,- նշել է Զախարովան: