▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները ԲԱՑԱՍԱԿԱՆ են։

Սա եւս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը եւ ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում եւ որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը։

Իսկ այսօր արձանագրված 517 նոր ու 19 մահվան դեպքերը պետք է ստիպեն մեզ էլ ավելի կարգապահ լինել եւ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Դիմակ կրե՛ք, առողջ եղեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին