▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Այսօր՝ հուլիսի 20-ին, նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց այն լուրի մասին, թե իբրև օգոստոսի 18-ին իր՝ Էջմիածնում գտնվող տանը ոստիկանության կողմից իրականացվել է հատուկ գործողության, ինչպես նաև անդրադարձավ այն վարկածին, ըստ որի՝ խուզարկության ժամանակ նա հասցրել է փախչել տան հետնամուտքով.

 

 

 

 

 

 

 

 

«Շատ վատ երևույթներ են սկսվել թավշյա հեղափոխությունից հետո, որ սայթը մտնում ես՝ քֆուր-քյաֆար, խայտառակություն... Մի երկու անգամ փորձեցին իմ մասով էլ գրել, իբր եկան, պառկացրին, փռին, հելավ փախավ... Ոստիկանները մեր տուն չեն եկել, հո զոռով չի։ Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ: Մեր վառոտից մի հատ մլիցա չի մտել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ ենՈստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»,- նշել էր թերթը:

 

Կարդացեք նաև՝ Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին